03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել․ նրան կփոխարինի Մաշադյանը

Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին արձակուրդ է ուղարկել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին տրամադրել 2020-2021 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2021 թվականի հուլիսի 22-ից օգոստոսի 2-ը ներառյալ»,- նշված է Փաշինյանի հուլիսի 22-ի որոշման մեջ:

Նույն փաստաթղթի համաձայն՝ ՊԵԿ նախագահի պարտականությունները կկատարի պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ