25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Իշխանության թիրախում են հայտնվել նաև գործարարները․ «Փաստ»

«Վերջին օրերին իշխանությունները իրավական գործիքակազմով ճնշումներ են կիրառում այն համայնքապետների (հատկապես Սյունիքի) նկատմամբ, ովքեր ընդդիմադիր հայացքներ ունեն. քրեական գործեր, ձերբակալություններ, կալանք: Սակայն ճնշումների շրջանակը սրանով չի սահմանափակվում:

«Փաստ» թերթի տեղեկություններով, բացի «անհնազանդ» համայնքապետներից, ներկայումս իշխանության թիրախում են հայտնվել նաև բիզնես շրջանակների տարբեր ներկայացուցիչներ, որոնք չեն սատարել իշխանություններին, առավել ևս՝ ընդդիմադիր կեցվածք են ունեցել։ 

Մենք տեղեկություն ունենք, որ վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք մարզերում ամենատարբեր պատճառներով բերման են ենթարկվել մի շարք գործարարներ։ Ավելին, նրանցից ոմանք նույնիսկ կալանավորվել են:

Ընդ որում, պատճառները, մեր աղբյուրների փոխանցմամբ, մեծամասամբ արհեստական են ու ոչ մի իրավական հիմք չունեն, այսինքն, հիմնականում քաղաքական բնույթ ունեն»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ