24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներկա պայմաններում անհնար է. ՄԻՊ

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ներկա պայմաններում փաստացի օրինականացնում է ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքների բնակիչների իրավունքների ոտնահարումը: Այս մասին հուլիսի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Ըստ նրա՝ ներկա պայմաններում պարզապես անհնար է սահմանների սահմանազատում եւ սահմանագծում իրականացնել, քանի որ դա կարող է հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման, հատկապես սահմանամերձ գյուղերի բնակիչների իրավունքների ոտնահարման տեսանկյունից:

«Նրանց իրավունքները պետք է վերականգնվեն: Նշված գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ», – ընդգծեց ՄԻՊ-ը:

Ճիշտ է, Թաթոյանը նշեց, որ ինքը դեմ չէ սահմանների որոշմանը, սակայն, նրա կարծիքով, այս գործընթացը պետք է ճիշտ իրականացվի՝ առանց սահմանային համայնքների բնակիչների իրավունքների ոտնահարման:

Այսպիսով, սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, ըստ նրա, անհնար է, քանի դեռ ադրբեջանցի զինվորականները շարունակում է ապօրինի կերպով գտնվել Հայաստանի ինքնիշխան տարածքում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ