11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները». Գեղամ Նազարյան

Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խոզնավարցի մի տղամարդ լրագրողներին ասում է, թե երեկ ադրբեջանցիները երեսուն, քառասուն հոգով, այն էլ լավ զինված մտել են գյուղ։ Բա ինչ էի ուզում, դուք եք քվեարկել այդ կյանքի համար։
Խոզնավարում նիկոլը ստացել է 107 ձայն, Հայաստան դաշինքը՝ 7։ Այսուհետ ամեն մի նման միջադեպից հետո հիշեցնելու եմ քվեարկության արդյունքները։ Ի դեպ, երբ նիկոլն ասում էր՝ ապագա կա, չէր խաբում, պարզապես չէր ասում, թե այդ ապագայում ինչ կա։

Իսկ կա հենց այս՝ հայ տղամարդը ոգեւորված է, որ մեկ ժամվա ընթացքում գյուղից հանել են կանանց ու երեխաներին։ Մյուս անգամ ժամ պահեք եւ նոր ռեկորդ սահմանեք։ Կրկնեմ՝ դուք եք ընտրել այդ ապագան»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ