25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈւ բարեփոխում անելու․ Տիգրան Աբրահամյան

ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյան, ո՞նց ես քեզ զգում. Հին կադրային սպա ես, հրամանատարներիդ հերթով շարքից հանում են՝ ո՞նց ես վաղը, մեկ կամ 3 տարի հետո մարտական խնդիրդ լուծելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այն ամենն ինչը բանակի հետ են անում՝ արժեզրկում, վարկաբեկում, քանդում, ո՞նց եք ԶՈւբարեփոխում անելու։

Ո՞նց եք երիտասարդներին մոտիվացնելու, բանակի շարքեր բերելու՝ պայմանագրայինի կամ սպայի կարգավիճակով, որ մի հատ էլ պրոֆեսիոնալ բանակ կառուցեք։

Ոմանք զարմանում են, որ Խաչատուրովի նման տղերքի հետ պայմանագիր չեն երկարաձգում, իսկ իմ համար, եղած իրողությունների պայմաններում, այս ու սրան նախորդած կադրային փոփոխություններն օրինաչափություն են։

Ինչի սրանց իշխանությանը մարտական գեներալներ, սկզբունքային, հայրենասեր զինվորականներ ե՞ն պետք։

Սրանց պետք են գլխիկոր, նեղ անձնական շահեր սպասարկող, իշխանական քմահաճույքներ կատարող, անտարբեր մարդիկ։

Արտակ Դավթյան, ո՞նց ես քնում, ո՞նց ես ապրում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ