26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Օգնություն ստացած Որոտան գյուղի բնակիչներին հարցաքննության են կանչում. համայնքի ղեկավար. «Փաստինֆո»

Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչներին, որոնք համայնքապետարանից օգնություն են ստացել, երեկվանից կանչում են ոստիկանություն Գորիսի բաժանմունք՝ հարցաքննության։

Փաստինֆո-ի հետ զրույցի ժամանակ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը նշեց, որ այսօր էլ շարունակում են Որոտանի բնակիչներին հարցաքննության կանչել, սակայն հստակ չգիտի՝ քանիսին։

«Երբ Գորիսի համայնքապետի տեղակալը Որոտան էր եկել օգնություն տրամադրելու, ժողովուրդը մոտեցել էր նրան ու ամեն մեկն իր խնդիրը ներկայացրել։ Մեկը խոտի հարցով էր դիմել, մյուսն առողջական, սոցիալական հարցով։ Հիմա էլ նրանց կանչում են հարցաքննության, չգիտեմ՝ ինչ են ճշտում։ Մարդն օգնություն է տվել, ձեռք է մեկնել քյասիբ ժողովրդին, ամեն մեկին մի հարցով օգնել, իսկ կառավարությունը գյուղին ոչ մի օգնություն չի տվել»,-նշեց համայնքապետը։

Սուրեն Օհանջանյանի խոսքով առաջին անգամ չէ, որ մարդիկ համայնքապետարանից օգնություն են ստացել։ Գորիս համայնքի բնակչության 90 տոկոսը միշտ էլ դիմել է համայնքապետարանին և օժանդակություն ստացել. «Այնպես չէ, որ ասեմ մարդիկ առաջին անգամ են օգնություն ստանում։ Համայնքապետարանը միշտ էլ ձեռք է մեկնել ժողովրդին»,-ասաց Սուրեն Օհանջանյանը։

Դիտարկմանը, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը նշում է՝ քաղաքացիների նկատմամբ ճնշում են գործադրում, որ իր դեմ ցուցմունք տա, համայնքապետն ասաց, որ տեղյակ չէ, սակայն նշեց, որ գյուղացիները հարցաքննությունից վերադառնալուց հետո կասեն՝ ճնշումներ գործադրվել են, թե ոչ։

Վերջինս նշեց, որ գյուղում ընտրություններից հետո որևէ բան չի փոխվել։ Իրավիճակը նույնն է մնացել։ Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք գյուղը լքողներ այս ընթացքում եղել են, համայնքապետն ասաց. «Գյուղը լքողներ դեռ չկան, բայց եթե այսպես գնա, կլքեն։ Առաջինը ես կլքեմ, հետո մնացածը դուրս կգան»,-նշեց Սուրեն Օհանջանյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ