02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Վերականգնողական կենտրոնն էլ այս օկուպացված երկրի նման լուռ աշխատելուց դարձրեցին նկարվելու տեղ». Աննա Մկրտչյան

Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  «Հիմա Հայաստանում ամեն ինչն աղմկում է։ Աղմուկով է ուղղորդված ամեն ինչ։

Գործ պետք է անել այն դեպքում, եթե աղմուկ կա։

Գործ պետք է անել այն դեպքում, եթե ցուցադրվելու է։

Գործ պետք է անել այն դեպքում, եթեդրա մեջ պաշտոնյա դիմավորելու հարց կա։

Չեմ քննարկելու որևէ բան։

Միայն հիշեցնում եմ, Զինվորի տունն այս կահավորմանը, կարգավիճակին ու այս հիանալի պայմաններին հասել է Սերժ Սարգսյանի օրոք, նախագահի անմիջական ուշադրության ու հովանու ներքո։

Թե չէ այս օրերին փիառվող ինչ ասես լսեցինք, ում ասես տեսանք վերականգնողական կենտրոնի անվան տակ։

Էլ գիշերները չեն քնում, էլ շատ հայրենասեր են։

Շատ լավ է, եթե այդպես է։ Բայց արդեն շատ վատ է, որ աջակցության հիմքում կանգնած մարդկանց ըստ հարմարավետության եք հիշում ու մոռանում։

Վերականգնողական կենտրոնն էլ այս օկուպացված երկրի նման լուռ աշխատելուց դարձրեցին նկարվելու տեղ»։

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ