15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Իմ ղեկավարության ժամանակ Խաչատուրովն առանձնացել է որպես համարձակ հրամանատար․ Մովսես Հակոբյան․ «Հրապարակ»

«Նիկոլ Փաշինյանն ու նրա պաշտպանության նախարարությունը որոշել են ազատվել բոլոր այն հրամանատարներից, որոնք խոչընդոտում են կամ կարող են խոչընդոտ հանդիսանալ իրենց դավադիր պլանների իրականացման համար, մասնավորապես՝ Տավուշից, Սյունիքից տարածքների, անկլավների հանձնմանը, թշնամուն մեր տարածքի միջով միջանցքի տրամադրմանը և այլն։ Օրինակ՝ մեկ ամիս առաջ ՊՆ-ն ծառայողական քննություն իրականացրեց Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի և Մեհրաբի զորամասի հրամանատար Արտակ Թադևոսյանի նկատմամբ՝ կասեցնելով նրանց ծառայողական պարտականությունների կատարումը։ Հիմա էլ հերթը Տավուշի մարզում ծառայություն իրականացնող գեներալներինն է։

Մասնավորապես, ՊՆ-ն որոշել է չերկարացնել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը։ Սա՝ այն պարագայում, որ մենք պատերազմում սոսկալի կորուստներ ենք ունեցել՝ փորձառու հրամանատարներ են զոհվել, և կադրային զինվորականների պակասն այսօր առավել քան զգալի է։ Մանավանդ՝ բանակը վերականգնելու, նորից հզորացնելու հարցն օրախնդիր է, և ամեն մի փորձված զինվորական, պարզ ասած, քաշով մեկ ոսկի պետք է արժենար։ Մինչդեռ ՊՆ-ն որոշել է չերկարացնել փորձառու զինվորականների պայմանագրերը, նրանց հեռացնել բանակից, քանի որ Նիկոլ Փաշինյանով հիացած չեն, համախոհ չեն։ Իսկ Խաչատուրովի հեռացումը, ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի, արվում է Տավուշի մարզից թշնամուն հայկական տարածքներ հանձնելու համար։

Նիկոլ Փաշինյանը ցանկացել է Տավուշի մարզից տարածքներ հանձնել թշնամուն, Խաչատուրովը չի կատարել այդ հրամանը, ընդդիմացել է և հայտարարել, որ քանի դեռ ծառայում է, իր բանակային կորպուսին հանձնված տարածքներից մի սանտիմետր թույլ չի տա հանձնել թշնամուն։

Հիշեցնենք․ Գրիգորի Խաչատուրովը ՀՀ ԶՈւ նախկին գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդին է։ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ և նախկին ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը մեր հարցին, թե ինչ կարող է ասել գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին, ինչպիսի զինվորական է նա, կարճ ասաց․ «Համարձակ հրամանատար էր»։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ իշխանությունները չեն ցանկանում երկարացնել նրա հետ պայմանագիրը։

– Չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ։

– Կարծիքներ կան, որ Տավուշի անկլավներն ուզում են հանձնել, իսկ Խաչատուրովը դեմ է դրան, դրա համար ուզում են ազատվել նրանից, որ անարգել հանձնեն։

– Չեմ կարող մեկնաբանել այն, ինչ հենց էդպես ուղղակի խոսում են, ես դրա պատասխանը չեմ կարող տալ։

– Կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ լինել՝ Խաչատուրովի հայրն ընդդիմադիր ճամբարից է․․․

– Ինքն էլ է ընդդիմադիր, ի՞նչ տարբերություն։

– Այո, ինքն էլ էր պահանջում Փաշինյանի հրաժարականը։

– Հնարավոր է։

– Խաչատուրովի հեռացումը մե՞ծ հարված կլինի մեր բանակի համար։

– Այո, բանակին, իհարկե, վնաս կտա։

– Իսկ փոխարինողներ կգտնվե՞ն, ի՞նչ եք կարծում՝ Խաչատուրովի նման գեներալներ շա՞տ կան մեր բանակում։

– Փոխարինող կլինի, բայց կարծում եմ՝ Խաչատուրովը մնում է Խաչատուրով։ Խաչատուրով չի լինելու փոխարինողը։

– Նրա սխրանքների մասին շատերն են խոսում, Դուք որևէ բան կարո՞ղ եք հիշել՝ աշխատել եք նրա հետ։

– Իմ հրամանատարության ժամանակ չի եղել, որևէ բան չեմ կարող ասել, բայց իմ ղեկավարության ժամանակ ինքն առանձնացել է որպես համարձակ հրամանատար։

– Այդուհանդերձ, ո՞րը կարող է լինել նրանից ազատվելու պատճառը։

– Դժվար է ասել, էս մարդկանց տրամաբանությունը հասկանալը դժվար է»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ