24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մի պարզ շղթա ենք բացահայտել, թե ինչու Փաշինյանը մնաց պաշտոնակատար.Արամ Վարդևանյան

ՍԴ ներկայացված դիմումում առկա է 109 ընտրատեղամասերի վերաբերյալ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների վերլուծությունը, որը վերաբերում է 88 հազար ձայնի։ Ընթացող ճեպազրույցում նման թվեր հրապարակեց «Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ խոստովանելով, որ չեն հասցրել ավելի շատ տեղամասերի արդյունքներ վերլուծել։

«Իմ գործընկերներն իսկապես 24 ժամ ռեժիմով են աշխատել, որպեսզի ուսումնասիրվեն հրապարակված ցուցակները, շատ ծանր աշխատանք է եղել»,- ասաց նա։

Վերլուծությունների արդյունքում նրանք, օրինակ, տեսել են, որ մոտ չորս հազար ձայնի մասով տեղամասերում հրապարակված ցուցակներում չկան ստորագրություններ։

«Պատկերացրեք, որ նժարին դրված է 88 հազար քվե, բայց պարզվում է, որ 88 հազարից չորս հազարը պակասում է»,- ասաց նա։

Վարդևանյանը նկարագեց նաև արտառոց իրավիճակ, երբ մատյանների մի քանի էջեր կրկնվում են։

«Մենք վերհանել ենք նաև դեպքեր, երբ այդ ցուցակներից մի տեղում ստորագրել է օրինակ, Արամ Վարդևանյանը և ուրիշ ոչ մեկ, մեկ այլ տեղում կրկին կա Վարդևանյանի ստորագրությունը, ինչպես նաև ևս հինգ հոգու։ Հերիք չէ, նույն թղթից երկու հատ կա, նույն թղթի տվյալներն էլ տարբերվում են»,- մեկ այլ խախտում նկարագրեց բանախոսը։

Վարդևանյանի խոսքով, ՍԴ ներկայացված դիմումում ներկայացրել են ևս մեկ հարց, որն ապրիլի 25-ից ի վեր եղել է իրավական համայնքի ուշադրության ու քննարկումների առարկան։ Խոսքը վարչապետի պաշտոնակատարի ինստիտուտի մասին է, երբ վերջինը հրաժարական է տալիս։

«Մենք մի պարզ շղթա ենք բացահայտել։ Ի վերջո, վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը պահպանելը, ի հակադրումն իրավաբանական հանրության մեծամասնության կարծիքին, ըստ որի, երբ վարչապետը հրաժարական է տալիս, չի կարող մնալ պաշտոնակատար, մի նպատակ ուներ՝ չարաշահել վարչական ռեսուրսը։ Այս շղթան մենք հստակ կերպով բացահայտել ենք»,- ասաց նա։

Դաշինիքի ներկայացուցիչը հիշեցրեց, երբ 2017 թ. ընտրություններից հետո ՍԴ են դիմել ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն, դատարանը նշել է, որ վարչական ռեսուրսի վերաբերյալ չկան փաստական տվյալներ, կան գնահատողական դատողություններ։

«Ես հիմա հայտարարում եմ, որ առաջին անգամ ունենք դեպք, երբ արձանագրված է վարչալան ռեսուրսի չարաշահում իշխանության կողմից։ Սա շատ կարևոր է»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով, ՍԴ ներկայացված դիմումում իրենք անդրադարձել են նաև ատելության խոսքին։

«Այն, ինչ մենք տեսնում էինք, իշխանական դիրքից հանդես եկով պատգամավորի թեկնածուի կողմից, ով զուգահեռաբար նաև վարչապետի պաշտոնակատարն էր, ատելության խոսքի ծավալն անգերազանցելի էր։ Ես չեմ կարող արտաբերել այդ հայտարարությունները՝ զուտ կոռեկտությունից ելնելով, բայց ի սկզբանե կարող եմ ասել, որ այդ բոլոր հայտարարությունները ՍԴ-ում քննության առարկա դառնալու են, ՍԴ-ում դրանք հնչեցվելու են։

Դատարանը նաև պետք է քննության առնի այն փաստը, որ վարչական դատարանն արձանագրել էր դրա ոչ իրավաչափ բնույթը, ինչպես նաև արձանագրել էր, որ ԿԸՀ-ն մատնված էր անգործության»,-ընդգծեց դաշինքի ներկայացուցիչը։

Վարդևանյանի խոսքով, դիմումի ծավալը մեծ է, խոստանում է հետաքրքիր քննություն Սահմանադրական դատարանում։ ՍԴ-ում ներկայացուցիչը լինելու է ինքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ