02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն է ունենալու բոլորիս վրա». Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել ՀՀ տարածքում՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածում։

Որևէ մեկը չունի երաշխիք, որ ադրբեջանական զինուժը դուրս կգա ՀՀ տարածքից, ավելին՝ կա մեծ ռիսկ, որ հետագայում կզարգացնի իր հաջողությունը սահմանագծի այդ կամ այլ ուղղություններով։

Այս պայմաններում արդյո՞ք երկրում կարող է ապահովվել երկարաժամկետ զարգացում, կայունություն և անվտանգություն։ Միանշանակ ոչ։

Արդյո՞ք կապիտուլյանտները կարող են դուրս բերել երկիրն այս մղձավանջի նմանվող իրադրությունից։ Միանշանակ ոչ։

Անկախ քաղաքական դաշտի կոնֆիգուրացիայից, տարբեր ուժերի կամքից կամ ցանկությունից, որոշակի պարբերականությամբ երկիրը ցնցումների փուլ է մտնելու։

Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման իրավիճակային զարգացումների։ Միանշանակ ոչ։

Անկախ հասարակության՝ քաղաքական տարբեր ուժերի նկատմամբ հակասական վերաբերմունքից, սիմպատիայից պետք է գիտակցել, ներկայիս իշխանությունը երկիրը տանելու է նոր փորձությունների և կորուստների ճանապարհով, սրանց հետ երկիրը զիջումներից զերծ պահելու շանս չկա։

Այս իշխանությունը չի կարող երկար մնալ իշխանության, որովհետև այն նորանոր փլուզումների է բերելու, ինչն իր ծանր հետևանքներն ունենալու բոլորիս վրա»։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ