05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Հարցվածների 38,7 տոկոսի համար ընտրությունները միանշանակ թափանցիկ են եղել, 17,9 տոկոսի համար՝ միանշանակ ոչ

«Գելլափ Ինթերնեյշնլ» ասոցիացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն ասուլիսում ներկայացրեց արտահերթ խորհրդարահական ընտրություններին հաջորդած հարցման արդյունքները:

Արդյոք արդար ու թափանցիկ են եղել ընտրությունները հարցին՝ 38,7 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ այո», 20.1 տոկոսը՝ «ավելի շուտ այո», 18,8 տոկոսը՝ «ավելի շուտ ոչ», 17,9 տոկոսը՝ «միանշանակ ոչ»: Իսկ 4.5 տոկոսը հարցին դժվարացել է պատասխանել:

 

Ըստ հարցվածների քվեարկության արդյունքների՝ առաջին քառյակում են «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Բարգավաճ Հայաստանը»:

Նրանցից 38.8 տոկոսն ասել է, որ քվեարկել է ՔՊ-ի օգտին, 24.2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի օգտին, 6.8 տոկոսը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, 4,4 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստանի» օգտին:

Հարցվածների 11.7 տոկոսը դժվարացել է կամ չի պատասխանել հարցին: Քվեաթերթիկը փչացրել է նրանցից 1.4 տոկոսը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ