02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով…»». Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ամեն մի հայ, հատկապես օտարի հանդիպելուց, սիրում է առանձնահատուկ շեշտել, որ մենք հազարամյակների խորքից եկող և համաշխարհային քաղաքակրթության ոլորաններում ուրույն հետագիծ թողած ազգ ենք…

Շեշտում ենք ու հպարտանում դարերով անցած մեր ճանապարհով… Որ իրականում դա այդպես է, կարող է վկայել վերելքներով ու անկումներով հարուստ մեր պատմությունը… Մենք ունեցել ենք վերելքներ, երբ վերագտնելով կորսված Հայրենիքի ինքնիշխանությունը, ձգտել ենք հնարավորինս տեր կանգնել նրա սահմաններին… Եղել են անկումներ, երբ փորձել են մեզ համոզել, որ Հայրենիքի մի մասը զիջելով կարելի է փրկել մյուս մասը…

Այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք… Ճանապարհ, որը մեզ ավելի խոհեմ ու շրջահայաց դարձնելու փոխարեն, օր-օրի տանում է դեպի անկում… Իսկ մենք համառորեն շարունակում ենք ուրախանալ չագուչներով ու վենդետաներով հանրությունից քվեներ կորզած պատահականությունների հերթական «հաղթանակով…»։ Հաղթանակ, որն իրականության մեջ մեր Հայրենիքի հերթական պարտությունն էր…»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ