07 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Կարևոր լուր կա». Փաշինյան /տեսանյութ/

Կառավարության այսօրվա նիստին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևոր լուր հայտնեց:

«Հայաստանում աշխատատեղերի թվաքանակի նոր ցուցանաիշ է արձանագրվել», – ասաց նա:

ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ 2021 թվականի մայիս ամսվա վերաբերյալ հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը կազմել է 635 հազար:

«Այս ցուցանիշն աննախադեպ է», – ասաց նա:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134,7 միլիարդ դրամ:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե մասնագետներն ասում են, որ սեպտեմբերը, սովորաբար, ամենաբարձր ամիսն է աշխատատեղերի:

«Ենթադրում եմ , որ մենք այս ցուցանիշը կգերազանցենք նաև սեպտեմբերին», – ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հիմա շինարարության ոլորտում որոշակի աճ կա ու աշխատատեղերի աճը զգացվում է:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ