13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Բաքուն պատմել է, թե ինչ է ակնկալում Երևանից ընտրություններից հետո

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները, հայտարարել է, որ Բաքուն Երևանից ակնկալում է ճիշտ եզրակացություններ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից:

«Երեկ, ինչպես գիտեք, Հայաստանում անցկացվել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ակնկալվում է կառավարության ձևավորում: Կարծում ենք, որ այս գործընթացների արդյունքում Հայաստանի քաղաքական ղեկավարությունը քաղաքական ճգնաժամի իրավիճակից ճիշտ, իրական եզրակացություններ կանի: Այս ճգնաժամի արմատները խորն են, և դրա պատճառն այն է, որ Հայաստանի կողմից բռնի ուժով խախտվում են միջազգային իրավունքը և միջազգայնորեն ճանաչված սահմանները», – երկուշաբթի ճեպազրույցում ասել է Բայրամովը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ