24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ձևական փաստարկներով Հանրային հեռուստաընկերության նպատակն է ընտրողների կողմնորոշման համար արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Փաշինյանի համար․ «Ազատ Հայրենիք»

-«Ազատ Հայրենիք» դաշինքի խորհուրդը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ 

««Ազատ հայրենիք» դաշինքի խորհուրդը համարում է, որ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի որոշումը՝ մերժել հունիսի 17-ի «Հայաստանն ընտրում է» խորագրով հեռուստաբանավեճում դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մասնակցությունը, կոպտորեն խախտում է ընտրություններում մասնակցող քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ստեղծելու սկզբունքը: 

Ակնհայտ է, որ ներկայացնելով ձևական փաստարկներ, Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, նպատակ է հետապնդում ընտրողների կողմնորոշման համար կարևորագույն բանավեճում արհեստականորեն բարենպաստ պայմաններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար:

«Ազատ հայրենիք» դաշինքը դատապարտում է Հանրային հեռուստաընկերության նման գործելաոճը, և կոչ է անում հավատարիմ մնալ Հանրային հեռուստաընկերության գլխավոր առաքելությանը՝ անաչառ լուսաբանել նախընտրական քարոզարշավը:

«Ազատ հայրենիք» դաշինքը կրկին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերության ղեկավարությանը, որ հունիսի 17-ի եզրափակիչ բանավեճում դաշինքի կողմից հանդես գալու համար լիազորում է միայն դաշինքի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանին։ Մեր այս որոշումն անտեսելով Դուք խախտում եք ընտրական գործընթացի կարևորագույն բանավեճում՝ «Ազատ հայրենիք» դաշինքի իրավահավասար մասնակցության իրավունքը, և «Ազատ հայրենիք» դաշինքի նկատմամբ իրականացնում եք խտրական վերաբերմունք»։ 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ