01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ԱԺ պատգամավորները նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում․ «Հրապարակ»

Հայրենի օրենսդիրները զբաղված են նախընտրական եռուզեռով և հարկ չեն համարում այլևս խորհրդարանի աշխատանքներին մասնակցել․ երեկ քվորումի բացակայության պատճառով տապալվեց խորհրդարանի հերթական նիստը։ Բայց նրանք իրենց չեն զրկում գործուղումներ մեկնելու հնարավորությունից: 

Երեկ Արարատ Միրզոյանը կարգադրություն է ստորագրել, համաձայն որի՝ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամները հունիսի 19-25-ը կմեկնեն Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ  նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին։ Խոսքն իմքայլականներ Հովհաննես Իգիթյանի, Տաթևիկ Հայրապետյանի, Սոս Ավետիսյանի և Նաիրա Զոհրաբյանի մասին է։

Ի դեպ, չորսն էլ որևէ ընտրական ցուցակում տեղ չեն գտել։ Պատվիրակության մյուս անդամները գործուղման չեն մեկնում՝ նրանք նախընտրական պրոցեսներին են մասնակցում»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ