Կոչ Միասնական Հայությանը…
՛՛INDIVIDUM CASTING PRODUCTION՛՛-ի տնօրեն Աշոտ Սարգսյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.
՛՛Կոչ Միասնական Հայությանը !
ժամանակն է դուրս գալ ֆեյսբուքից և մեր հարգանքի տուրքը մատուցել օրեր առաջ ազերիների կողմից խոցվաված ուղղաթիռի անձնակազմին….մեր ազգի հերոսներին….եկեք չալարենք, չասենք զբաղված ենք, կուզեի գայի բայց չի ստացվի, չեմ հասցնի…գործատուներին էլ խնդրում եմ մի քիչ շուտ բաց թողնել աշխատանքից բոլորին, որ կարողանան գան ……….միասին, մեկս մեկի պես հավաքվենք…Այս դեպքը ուրիշի ցավ չի, սա մեր բոլորիս համար մեծ ցավ…Միացեք Հայեր!!!
Մանրամասները այստեղ՝
Զինվորական հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 24-ին, ժամը 17.00-20.00-ն, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում /Նոր Նորքի 5-րդ զանգված/:
Նոյեմբերի 25-ին, ժամը 13.00-ին, զոհված օդաչուների աճյունները Սուրբ Սարգիս եկեղեցուց կտեղափոխվեն ՛՛Եռաբլուր՛՛զինվորական պանթեոն:
Նոյեմբերի 25-ին, ժամը 14.00-ին` սգո միտինգ ՛՛Եռաբլուր՛՛զինվորական պանթեոնում և հուղարկավորություն զինվորական արարողակարգով՛՛,-գրել է Սարգսյանը: