՛՛Երբեք չէի կարծի, որ կգա մի օր, երբ մեզ համար ՛՛բարի՛՛ լուր կլինի աճյունների վերադարձը՛՛
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է.
Երբեք չէի կարծի, որ կգա մի օր, երբ մեզ համար ՛՛բարի՛՛ լուր կլինի աճյունների վերադարձը…
Սակայն մոլագար և ադեկվատության բոլոր զգացումներից զուրկ թշնամին (այո, թշնամին, այլ ոչ թե՝ հակառակորդը) հերթական անգամ ՛՛զարմացրեց՛՛ թե մեզ, թե միջազգային կազմակերպություններին։ Փառք ու պատիվ մեր քաջերին, որ գիշերային օպերացիան իրականացրեցին մեր կողմի համար անկորուստ՝ չնայած գնում էին մեծ կորուստի մոտ… Զոհված տղաների աճյունները վերջապես կհանձնվեն հողին… Հանգչեք խաղաղությամբ..
Հ.Գ. David Sanasaryan ջան, դու էլ շատ մեծ գործ արեցիր, հալալ ա քեզ! Առողջություն եմ մաղթում!՛՛: