Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր. Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլյանտը հերթական անգամ զառանցել է , թե Արցախի հարցը ժառանգել են մի վիճակում, որ Շուշին օկուպացված վիճակում էր։
Հողատու, «օկուպացված Շուշիում» ինչպե՞ս էիր քոչարի պարում ու «ինագուրացիայի» մասնակցում։
Այ շարքային սուտասան, դու ես հոկտեմբերի 19-ին ինձ ասել, որ սեղանին դրված է բացառապես« 5 պլյուս 2 տարբերակը»։
Ի՞նչ «օկուպացված Շուշի», այ կապիտուլյանտ։
ՌԴ նախագահ Վ.Պուտինն է հրապարակային ասել պատերազմից հետո,որ հոկտեմբերի 19-20-ին իր առաջարկած զինադադարի տարբերակի համաձայն «Շուշին հայկական վերահսկողության տակ պետք է լիներ»։
Հերիք չէ՞ մարդկանց լկտիաբար խաբես։
Դու ես հանձնել Շուշին ու Հադրութը, եւ «հայկական Նյուրնբերգ» լինելու է»։