05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Բժիշկներին միանգամից մեղադրելը, սենսացիաների գնալը հեշտ է. Գ. Պողոսյան

՛՛Մեր հասարակությունը միանգամից սկսում է  մեղադրել բժիշկներին, բայց բժիշկներին միանգամից մեղադրելը, սենսացիաների գնալը հեշտ է: Դիագնոստիկ սխալներ միշտ էլ կարող են լինել՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց մանկաբարձ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը՝ խոսելով առանց վերջույթների երեխայի լույս աշխարհ գալու մասին: Ըստ նրա՝ ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժշկին չպետք է դատապարտել: Պողոսյանն ասաց, որ ավելի ծանր դեպք է, երբ բժիշկը ժամանակին չի հայտնաբերում երեխայի՝ մոր արգանդում մահացած լինելու հանգամանքը:

Հարցին, թե եթե ինքն առանց վերջույթների կամ բնածին այլ արատներով երեխա ունենար, ապա ինչպես կվարվեր, Պողոսյանը պատասխանեց, որ մանկատուն կհանձներ: 

՛՛Նման երեխաները միշտ էլ բազմաթիվ խնդիրներ են ունենում: Եթե նա ունի արտաքին արատ, կունենա նաև ներքին արատ: Ծնողների համար մեծ ցավ է, երբ այդքան դժվարությամբ պահելուց հետո տեսնեն երեխայի մահը՛՛:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ