22 Ապրիլի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀՀ քաղաքաշինության նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա

Նոյեմբերի 24-25-ը Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների նախագահի հրավերով ՌԴ մայրաքաղաք Մոսկվա կմեկնի ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցելու Ճարտարապետների միությունների միջազգային ընկերակցությունների համաժողովի աշխատանքներին:

Պատվիրակության կազմում են՝ ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, ՀՀ շինարարների միության նախագահ, ՃՇՀԱՀ ռեկտոր` Գագիկ Գալստյանը, Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ` Տիգրան Բարսեղյանը:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում է աշխատանքային առանձին հանդիպում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի և ՌԴ շինարարության և բնակարանային-կոմունալ ենթակառուցվածքների նախարար պարոն Միխայիլ Մենի միջև:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ