04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նրանց Հովհաննիսյանը հռչակում է վախկոտներ. 168 ժամ

 Ներկայացնում ենք՛՛168 ժամի՛՛ վերլուծությունից հատվածներ. ՛՛ ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցու­թյան նախագահ Րաֆֆի Հովհան­նիսյանը երեկ հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին Ազատության հրապարակում քաղաքացիական հավաք է հրավիրում և կոչ Է անում մյուս կուսակցություններին՛ խորհրդարանական թե արտախորհրդարանական, միանալ իր հրավիրած հավաքին: Սա նշանա­կում Է, որ ՛՛Ժառանգությունը՛՛ որոշ­ել Է եռյակից առանձին գործել, քա­նի որ Հովհաննիսյանի հայտարարությունից պարզ Էր, որ նման հա­վաքի հրավիրումը համաձայնեց­ված չէ եռյակի մյուս կուսակցու­թյունների հետ:

Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանն ուղղակի չի ասում, սակայն նրա հայտարարությունից պարզ է դառ­նում, որ ՛՛Ժառանգությունը՛՛ եռյա­կին առաջարկել է համատեղ հռչա­կագիր ստորագրել պայքարի հա­մատեղ նպատակների և սկզբունք­ների վերաբերյալ, առաջարկել է նոյեմբերին հանրահավաք անց­կացնել, բայց քանի որ այս առա­ջարկները եռյակի մյուս երկու կու­սակցությունների կողմից մերժվել են, ինքն ինքնուրույն գործելու որոշում է կայացրել:

Րաֆֆի Հովհաննիսյանը հասկա­նում է, որ միայնակ հրավիրելով քաղաքական հավաք, ինքը, ըստ էության, ՛՛Ժառանգությունը՛՛ դուրս է դնում եռյակից: Բացի դա, չա­փազանց ինտրիգային է Հովհան­նիսյանի հավաքի կարգախոսը’ ՛՛Հիմա ժամն է. ով որ քաջ է’ թող մի­անա՛՛:

Ստացվում է, որ նրանց, ովքեր չեն միանա այդ հավաքին, որի նպատակն ՛՛Անհապաղ և ամբողջա­կան իշխանափոխությունն է՛՛’ Հով­հաննիսյանը հռչակում է վախկոտ­ներ: Մի՞թե այսքանից հետո կարելի է ակնկալել, որ եռյակի մյուս ան­դամները կցանկանան համագոր­ծակցել ՛՛Ժառանգության՛՛ հետ՛՛:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ