16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔՊ ցուցակի 16 համարը սովի է մատնել ՔՊ ցուցակի 7-րդ համարի՞ն․ Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քաղաքացիական պայմանագրի ցուցակի 16 համարը սովի է մատնել Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 7֊րդ համարի՞ն

Քաղաքացիկան պայմանգիր ցուցակի 1֊ին համարը՝ Փաշինյանը էսօր հայտարարեց թե զինվորները էնքան սոված էին որ կոնֆետ էին նետում, ճամնկըռտելով իրար ձեռից խլում էին։ ԱԺ փոխխոսնակ, Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 7֊րդ համար Ալեն Սիմոնյանն էլ իրեն գցեց որ ապացուցի թե ինչ ճիշտ է շեֆը, Արմավիրում ասում է՝
 
«2000-2002թվերին Արմավիրում ծառայելիս երկու տարի այնտեղից այստեղ քայլում էի որովհետև մենք ունեին ուտելիքի խնդիր, մենք ունեինք ջրի խնդիր, ախըր մենք հացուջուր չէինք ուտում, մեր ծնողները թաքուն մեզ ուտելիք էին բերում»։
 
Քաղաքացիական պայմանգրի ցուցակի 16րդ համարը՝ գեներալ֊ լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը 2000 – 2008 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալն էր թիկունքի գծով-զինված ուժերի թիկունքի պետ։ Այսինքն, ցուցկի մի անդամը՝ Գագիկ Մելքոնյանը սոված է թողել ցուցակի մեկ ուրիշ անդամ՝ Ալեն Սիմոնյանին։
 
Լրագրողներին, հատկապես Հետքին կխնդրեի բացահայտել և ներկայացնել Գագիկ Մելքոնյանի ունեցվածքը»։
KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ