Անջատել նյարդերը կամ հրաժարվել. Ազգ
“Արմենտել” բջջային օպերատորի ծառայությունները պարզապես զայրացնում են բաժանորդներին: Հաճախակի խափանվող բջջային կապը հուսախաբ է արել շատերին: “Ազգը” փորձեց 109 ծառայությունից պարզել, թե ի՞նչն է պատճառը եւ ինչո՞ւ է հաճախացել կապի նման վատ սպասարկումը:
109 ծառայության օպերատորին միանալու համար ավտոմատ համակարգը խնդրեց սպասել 5 րոպե, 5 րոպեից հետո կրկին հնչեց. “Խնդրում ենք մնալ կապի մեջ, մեր ընկերության օպերատորը ձեզ կպատասխանի 6 րոպեից”:
Եվ այսպես նույն խնդրանքը շարունակվեց 4 րոպե անց, 5 րոպե անց, 3 րոպե անց, 2 րոպե անց, 30 րոպե հետո անգամ ընկերության մասնագետն այդպես էլ չպատասխանեց հեռախոսազանգերին:
Պարզվում է, որ “Արմենտելի” ծառայություններից օգտվելուց առաջ պետք է անջատել նյարդերը, զինվել համբերությամբ կամ էլ հրաժարվել այդ օպերատորի ծառայություններից: