13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

ԵՏՄ-ն ու ՕԵԿ-ը

Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունը կարող է լուրջ խթան հանդիսանալ ձեռնարկությունների ստեղծման, ամրապնդման եւ հետագա զարգացման համար: ՕԵԿ-ը դեմ չէ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցությանը:

Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի խոսքով,  Հայաստանը պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի թե՛ Եվրամիության եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ. “Մենք պետք է հասկանանք, որ համագործակցությունը Մոսկվայի հետ պետք է մեզ չխանգարի համագործակցել Բրյուսելի հետ կամ հակառակը: Մենք պետք է նաեւ հաշվի առնենք տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական առումներով որ միությունը մեզ ինչ է առաջարկում: Մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է զուգահեռաբար աշխատենք յուրաքանչյուրի հետ”,-ասաց նա:

Եվրասիական տնտեսական միությունը կարող է խթան հանդիսանալ հայ տնտեսվարողների համար, մասնավորապես՝ փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնք այսօր փակվում են:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ