04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Իսկ ո՞ւմ ներսում խնդիրներ չկան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը վստահեցնում է՝ եռյակը դեռևս քննարկում է իշխանափոխության հարցը:  ՛՛Կան իշխանափոխության տարբեր մեխանիզմներ, որոնք հիմա քննարկվում են՛՛,-այսօր ասուլիսի ժամանակն ասաց նա: Ըստ նրա՝ եռյակի գործելակերպը պետք է լինի միասնական: Միաժամանակ նա բնական է համարում, որ եռյակի ներսում տարբեր կարծիքներ կան:

՛՛Իսկ ո՞ւմ ներսում խնդիրներ չկան, ամեն մի քաղաքական ուժ իր մոտեցումն ունի: Այս քաղաքական ուժերը միավորվել են, որովհետև ամենաազդեցիկներն են, ու նրանք կարող են հակադրվել ՀՀԿ-ին՛՛: Հարցին, թե չի կարծում, որ հաիսթափություն կպատճառեն ժողովդրին, եթե հանրահավաքներ ու ակտիվ գործողությունների չանցնեն, Սարգսյանը պատասխանեց, որ նույնն ասվում էր նաև 2011-ին ու դրանից հետո: ՛Ժողովուդրն այլընտարք չունի, միգուցե եթե մի փոքր ուշացնենք, կարող  է տրամադրությունների մեջ փոփոխություն լինի, բայց կյանքն ու ապրելակերպը նրան բերում են այնտեղ, նա ստիպված է պայքարել: Այն քաղաքական ուժերըը, որ առաջնորդւոմ է այսօր ժողովրդին, նրան այլընտարնք չկա՛՛:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի տասին կայանալիք եռյակի հանարհավաք-երթին, ապա ՀԱԿ պատգամավորը կարծում է, որ եռյակի լիդերները ևս ներկա կլինեն:  ՛՛Քաղաքական պահանջի մասով, կարծում եմ, դեռևս վերջնական հստակություն չկա, ինչ-որ ձևակերպումներ կլինեն ու կներկայացվեն՛՛:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ