15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նիկոլի «դժբախտ, դժգույն», «փլատակ, ամայի տարածք» ցուցակն ու «թռածները»

Եթե մեր երկրում հանրային ընկալման տիրույթը լիներ ադեկվատ վիճակում, ապա կարելի էր ասել, որ փաշինյանական «իշխանությունն» ուղղակի կաշվից դուրս է գալիս, որպեսզի ապացուցի, թե ինչո՛ւ չի կարելի որևէ պարագայում իրենցից որևէ մեկին անգամ կես քվե տալ:

Բայց ընդհանուր տպավորությունն այն է, որ այսօր Հայաստանում հանրային ընկալումը, առհասարակ, հասարակությունը անառողջ ու ծանր վիճակում է, արձանագրվող իրողություններին, փաստերին արձագանքում է անհամարժեք, եթե առհասարակ արձագանքում է:

Օրինակ, ի՞նչ կլիներ խորհրդարանական մեծամասնության որևէ ներկայացուցչի հետ, ասենք մի 5, 10, 15 տարի առաջ, եթե նա բռներ ու հայտարարե, թե՝ Հայաստանի այսինչ գյուղը «քանդված, փլատակ, ամայի տարածք է ու… ոչինչ, որ հանձնվի Ադրբեջանին»: Նրան ուղղակի այնպես կթքեին ու կմրեին, որ մի քանի կիլոմետրանոց «թուքումուրի» շերտով կծածկվեր, կդառնար քաղաքական «բոմժ» ու իզգոյ:

Իսկ ժամանակակից Հայաստանում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ներկայացնող, ոչ միայն նրա «քայլական» խմբակցության պատգամավոր, այլև նրա հետ քավոր-սանիկական կապ ունեցող (դե դա հո կոռուպցիա չի, հո «խնամի-ծանոթ-բարեկամ» չի, չէ՜…)  Վահե Ղալումյանը նման հայտարարություն է անում, ու՝ ոչ մի բան:

Միայն սոցցանցերում, սթափությունը պահպանած հայրենակիցներն են անարգանքի սյանը գամում…

Դատելով հրապարակված թեկնածուական ցուցակներից, Նիկոլ Փաշինյանի «ՔՊ»-ի («քանդել պետությունը») ցուցակի առաջին 30-ի շարքում նշված քավոր-սանիկական կապով պատգամավորը ներառված չէ:

Առհասարակ, «ՔՊ»-ի ցուցակը հետաքրքրեց: Կարելի է պնդել, որ դա «դժբախտ, դժգույն ցուցակ է», դա ազգայինից զուրկ, ավելի ճիշտ՝ «քանդված, ամայի» ցուցակ է: Այդ ցուցակը կարող է միայն մեկ օգտակար իմաստ ունենալ, եթե այնտեղ ներառվածների մեծ մասը փոխանակվեն ալիևյան ռեժիմի կողմից գերի պահվող հայերի հետ: Համենայն դեպս, «ՔՊ» ներկայացրած համամասնական ցուցակի վերնամասում նշված են նրանք, ովքեր նոյեմբերի 9-ից հետո, բացահայտորեն աչքի են ընկել թուրքական-ադրբեջանական շահերի սպասարկմամբ:

Արմեն Հակոբյան  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ