Րաֆֆի Հովհաննիսյանը խնդրում է /վիդեո/
”Ես շատ հպարտ եմ Դավիթ Սանասարյանով: Կոչ եմ անում նրան դուրս գալ հացադուլից` իր առողջությանը վնաս չտալով”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ”Դավի’թ, խնդրում եմ, որ դուրս գաս հացադուլից” կոչով դիմելով երիտասարդ կուսակցին:
Նա դատապարեց Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչությունը` Արցախի ուղղաթիռի խոցումը, որևէ պատճառ կամ պատրվակ չկևր դրա համար:
”Ադրբեջանը պետք է դատապարտվի իր այդ տմարդի քայլի համար, որևէ պատճառ չկա, որ հայոց Արցախի ուղղաթիռը թշնամու դիրքերից խոցվեր ու սրա համար պետք է պատասխան պահանջվի Արցախի ու ՀՀ-ի կողմից: Հայկական ինքնաթիռը խոցվեց Ադրբեջանի թշնամի պետության կողմից ռուսական հրթիռով”: Հովհաննիսյանը շետեց` իրենց դիրքորոշումը չի փոխվել Արցախի հարցում: ”Արցախի ճանաչման խնդիրը պետք է լուծվի հիմա և ոչ թե հաջորդ ուղղաթիռից հետո”:
Մանրամասները` տեսանյութում: