11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սահակյանն ու Աբրահամյանը լավ բարեկամներ են

՛՛Կարծում եմ` դա ոչ թե միջադեպ էր, այլ լրագրողական խաղ. փորձում էին հարվածել և ինձ, և վարչապետին՛՛,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի կառավարությունում եղած երեկվա միջադեպը երբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրակարգից հանել էր իր որդու` Արման Սահակյանի առաջարկած հարցը:

ԱԺ նախագահը՝ վստահեցրեց, որ իր ու վարչապետի, ինչպես նաև իր որդու հարաբերությունները բավական լավ են: ՛՛Հավատացնում եմ, նման բան չկա: Կոնկրետ ես, իմ ընտանիքը այնպիսի փոխհարաբերություններ չունենք հասարակության հետ, որ երբևիցե հնարավոր լինի դիտողություններով պայմանավորված գործունեություն ծավալել մեր նկատմամբ: Վարչապետն իմ շատ լավ բարեկամն է, իմ ընկերն է, մենք միասին նույն թիմում ենք՛՛,- ասաց նա ու հավելեց, թե սկսել է չհետևել նման հրապարակումների:


KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ