Մեղրի ու Նախիջևան ճանապարն առանձնահատուկ պայմաններով է դրվել աճուրդի. Կարեն Ավագյան
ՀՀԿ ԳՄ անդամ Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երբ Հայաստանն ուներ իշխանություն ցանկացած դիվերսիա, դիպուկահարի գործողություն արժանանում էր մի քանի անգամ ավելի թիրախային ու դաժան պատասխանի։
Թշնամու ագրեսիան կանխվում էր հենց բնում։
Այս իրականությունից մեր հետ ներկա ենք բերել պետության ու բանակի փշրանքներ։
Բանակ ու պետություն, որ համակերպվել է կորուստների ու պարւության, ստորացման ու վշտի, գերեվարման ու շարունակական կապիտուլյացիաների հետ։
Բանակ ու պետություն, որ միայն մտածում է՝ ինչպես լռեցնել աղմուկը կորսված ու գերի ընկած կյանքերի։ Ու հիմա…
Կապիտուլյանտի քարոզարշավ…
Նոր առևտուր։
Սեղանին Հայաստանի մնացուկներն են։
Մեղրի ու Նախիջևան ճանապարն առանձնահատուկ պայմաններով է դրվել աճուրդի։
Սև լիճն այլևս զեղչերով՝ աննախադեպ 30%:
Մեկ օր հետո մրցույթի գներն ու կարգը կփոխվեն, իսկ կապիտուլյանտը կշարունակի քարոզարշավը՝ փորձելով ապահովելով ճիշտ տպավորությունը ընտրությունները կեղծելուց առաջ։