16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Գրիգորիչը հարցրեց տիկին Զոհրաբյանին

Քիչ առաջ ԱԺ արտահերթ նիստին “Դատական ակտերի հարկադիր կատարման” օրենքի փոփոխությունների նախագիծը քվեարկելիս ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ իր խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ կոչ արեց քաղաքական մեծամասնությանը դեմ քվեարկել: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց՝ իրենք դեմ են, որ չի կարելի նման օրենքին կողմ քվեարկել:

“Ի՞նչ ստացվեց, հիմա չդնե՞մ քվեարկության”,-Զոհրաբյանին հարցրեց ԱԺ նախագահը: Նախագիծը դրվեց քվեարկության եւ մերժվեց. 57 կողմ, 1 դեմ և 1 ձեռնպահ

Դահլիճում լսվեցին հատուկենտ ծափահարություններ: “Երբեմն, իհարկե, պետք է քվեարկել”,-ասաց Գալուստ Սահակյանը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ