21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

”Դա նախագահի պատգամն էր Ալիևին”

‘’Ադրբեջանը հատուկ մարտավարություն ունի: Իրեն թվում է, թե հատուկ ռազմավարությամբ իր օգուտը ունի, բայց դա այդպես չէ: Ամբողջ ուժերը նավթադոլարների վրա է, իրենց կաշառքի ու կաշառակերության վրա է: Չեզոք գոտում հայկական ուղղաթիռը խփելու իրավունք նրանք չունեին’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

Դավոյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը իր նախագահով հանդերձ, այնքան անպարկեշտ են դարձել, որ ՛՛բանի տեղ չեն դնում՛՛ միջազգային կառույցներին: ’’ Նրանց հետ այդ լեզվով խոսելը դարձել է մի տեսակ աբստրակտ, վերացական բան: Չեն ուզում որևէ լեզու հասկանալ’’,-նշեց բանաստեղծը:

Դավոյանը նկատեց նաև, որ Հայաստանը շատ ուժեղ զինվորներ ունի, ու մենք կարող ենք մեր ՛՛ռեմբոներին՛՛ ուղարկել՝ զոհված օդաչուների մարմինները բերելու: Նա շատ բարձր գնահատեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ուղղաթիռով Արցախ գնալու քայլը.

’’Մեր նախագահի ուղղաթիռով Ղարաբաղ գնալու քայլը` չափազանց խիզախ քայլ էր, ու պատգամ էր Ալիևին, որ մեր օդային ճանապարհը պաշտպանված է’’,-հավելեց Դավոյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ