01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լրագրողների մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելված է. միջոցառումը կլուսաբանի միայն Հանրայինը

Այս պահին լրագրողներին թույլ չեն տալիս մոտենալ Սարդարապատի հուշահամալիրին, որտեղ Առաջին հանրապետության օրվա առթիվ միջոցառում է նախատեսված:

Ոստիկանության աշխատակիցները փակել են դեպի հուշահամալիր տանող գլխավոր մայրուղին:
Հայտնի դարձավ, որ լրագրողների մուտքն արգելվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Սարդարապատում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Իսկ միջոցառումը լուսաբանելու իրավունք է ստացել միայն Հանրային հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ նախապես Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ Առաջին Հանրապետության կազմավորմանը նվիրված արարողակարգային միջոցառումներով պայմանավորված՝ մայիսի 28-ին, ժամը 8.00-ից 11.00-ն ընկած ժամանակահատվածում, տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը փակ կլինի Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Այս հաղորդագրության մեջ որեւէ խոսք չկար լրագրողների մուտքն արգելելու մասին: Նկատենք, որ սա աննախադեպ է, երբեք նախկինում նման արգելքներ չեն եղել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ