24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

՛՛Հաճախորդների՛՛ ինստիտուտ` ՛՛հացի խնդրի՛՛ համար

Քաղաքական դաշտը, որպես առողջ և գործող օրգանիզմ, կատարյալ է, երբ այնտեղ առկա են և գործունեություն են ծավալում քաղաքականությունն ավելի պլյուրալիստական դարձնող ինստիտուտները՝ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, շարժումները, նաև ԶԼՄ-ը: Սրանք հանդիսանում են դեմոկրատական և բաց հասարկության կայացմանը նպաստող հիմնական նախապայմանները:

ՀՀ քաղաքական դաշտը, որպես այդպիսին, ունի իր սպեցիֆիկությունը (ինչո՞ւ չէ, հենց թերությունը): Հայաստանն ունի անցումային երկրին բնորոշ քաղաքական դաշտ և արժեհամակարգեր: Այստեղ առկա են և՛ ակտիվ ՀԿ-ներ, և՛ հասարակական շարժումներ: Այս շղթայի կարևորագույն օղակը՝ կուսակցական համակարգը, որպես մեխանիզմ ունի բավականին ակնհայտ թերություններ:

ՀՀ-ում գործում են 80-ից ավելի կուսակցություններ (եթե շարժվենք թվային չոր հաշվարկներով,  ստացվում է, որ Հայաստանում 1,5 միլիոն մարդ կուսակցական է, այսինքն՝ ՀՀ-ն գերքաղաքականացված պետություն է), որոնցից, սակայն, ակտիվ քաղաքականության մեջ գտնվում են 5-7-ը, մնացած կուսակցություններն իրենց տեսակով ՛՛փուչիկ՛՛ կառույցներ են, որովհետև ձևավորվում և սկսում են գործել մեկ մարդու շուրջ. մարդ-կուսակցություններ են՝ առանց կուսակցական բյուրոկրատական ապարատ ասվածի: Կուսակցության առաջին դեմքից հետո, հասարակությանն այդ կուսակցությունը ոչ մի մակարդակով չի կարող ներկայանալի դառնալ, ինչն ինքնստինքյան անտրամաբանական հանգամանք է:

Համաշխարհային փորձը ցույց է տալիս՝ չնայած այն հանգամանքին, որ կուսակցությունները ֆիգուրվում են որոշակի անձի՝ լիդերի գործունեության և հայացքների շուրջ, բայց երբ այդ լիդերը դառնում է տվյալ կուսակցության միակ հանրային դեմքը՝ դա արդեն պարանորմալ, լճացած իրավիճակ է:

Նշված կուսակցությունները ոչ միայն չունեն կոնկրետ գաղափարական ուղղվածություն և մշակված քաղաքական տեսլական, այլև ստեղծված են հատուկ հաճախորդային քաղաքականություն վարելու և այլ ուժերի փառքն ու հզորությունը գովաբանելու համար:

Այս մինի ուժերի համար էական չէ, թե որ դաշտում են իրենք հայտնվել, ինչպիսի՞ արժեհամակարգեր որդեգրել, որպեսզի ընդունելի լինեն հասարակության համար, նման կատեգորիաները իրենց համար չեն, նրանց մոտ տարածված պրոցես է կազմակերպած ճամբարափոխությունն ու անսկզբունքայնությունը:

Այս ՛՛ապաքաղաքական մինորներն՛՛ իրենց առաջ, որպես նպատակ, դնում են առօրեական` հացի խնդիր լուծելու հարցը, և ըստ այդմ էլ` ՛՛քաղաքական որոշումները՛՛ կազմակերպում են այդ ՛՛գլոբալ խնդրի՛՛ առաջնային կարգավորման շրջանակներում:

Քաղաքականությունը դեռ անտիկ ժամանակերից հայտնի է որպես անբարո ՛՛աշխատանքային ոլորտ՛՛, իսկ այնտեղ ՛՛աշխատող անձանց՛՛ համապատասխան որոկումներն էին տալիս՝ հատկապես այն մարդկանց, ովքեր դավաճանում էին իրենց սկզբունքներին և փոխում ունեցած դիրքորոշումները՝ սկսելով քիրվայություն անել մի դաշտում, որտեղ իրենք հայտարարում են persona non grada:

Մտահոգությունս ավարտեմ Ուիստոն Չերչիլին մի փոքր խմբագրելով՝ ՛՛չկան հավերժ դաշնակիցներ և սկզբունքներ, կան հավերժ շահեր և հաճախորդներ՛՛: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ