08 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մնաց մի քանի օր, կապիտուլյանտների ոհմակը կհեռացվի․Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« « Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները օրեր շարունակ այցելում են մեր հայրենիքի տարբեր գյուղեր , ավաններ, համայնքներ եւ հանդիպում են հայ մարդուն, հայ գյուղացուն, հայ արհեստավորին, լսում են մարդկանց, նշելով հրատապ խնդիրները, որոնց լուծումները գտնվելու են արդեն մեր բոլորի, անդավաճան հայերի, պատիվ ունեցող,պատիվը վեր դասող հայերի Հայաստանում: Մեկ անգամ էլ ինձ հնարավորություն տրվեց երիտասարդների հետ լինել մարզում…դա մեծ պատիվ էր ինձ համար:

Հիմա նայում եմ «Պատիվ ունեմ» դաշինքի երիտասարդների այցերի տեսահոլովակները եւ հպարտություն, վստահություն եւ մեծ հավատ եմ զգում մեր հայրենիքի ապագայի հանդեպ…Մնաց մի քանի օր, կապիտուլյանտների ոհմակը կհեռացվի եւ կկանգնի արդարադատության առաջ եւ մենք, բոլորս միասին կվերակառուցենք մեր հայրենիքը…Չկասկածեք, այս պայծառ, խելացի,գրագետ եւ հայրենասեր բոլոր երիտասարդները վկա…»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ