25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը. Բագրատ Սրբազան

Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է Տավուշի թեմի առաջնորդ Սրբազան Բագրատ Գալստանյանի խոսքը.

«Սիրելիներ,

Ուղղակի ներողություն եմ խնդրում ծննդյանս 50 ամյակի առիթով ձեր բազմահարյուր շնորհավորհական ազնիվ գրառումներին  անհատապես պատասխանել չկարողանալու համար :

Շնորհակալ եմ ձեր սիրո հորձանքի համար, որը պարզապես պարտավորեցնող է:

Շնորհակալ եմ, որ գրեթե բոլոր մաղթանքներն անանձնական էին՝ ուղղված մեր երազած Հայաստանի՝ Ավետյաց Երկրի Տեսիլքին:

Այսօր խոցված ու վիրավոր է մեր ամբողջական Հայրենիքը, մեր ինքնությունն ու արժանապատվությունը, վտանգված մեր պետականությունը, վիրավոր են մեր եղբայրներիը, գերեվարված և անհայտության մեջ են գտնվում մեր զավակները, որոնց ապաքինում և  շուտափույթ վերադարձ եմ խնդրում Աստծուց:

Ապրում ենք ստի, կեղծիքի, խաբեության, թշնամության և ատելության մեղքի բերած աղետի տիրույթում:

Փորձում են պատառ պատառ անել մեր Տունը՝ Արցախը, Սյունիքը, Գեղարքունիքը և հիմա էլ այլևս անթաքույց ակնարկում են Տավուշ-ՏաՀույսի մասին:  Փորձե՛ք ձեր դժգույն ու դժբախտ բախտը և ՏաՀույսս դառնալու է ձեր գերեզմանափորը՝ թե՛ ներքին և թե՛ արտաքին չարիքի, և մեր երազած Հզոր, Հաղթանակած Հավերժական ու ամբողջական ՀԱՅԱՍՏԱՆԻՍ ՌԱՀՎԻՐԱՆ:

Ապրելով մեռնում ենք մեր բազմահազար նահատակ եղբայրների ու զավակների լուսավոր հայացքի ներքո,  ովքեր թույլ չեն տալու մեզ իրենցից գողանալ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՏԵՍԻԼՔԸ և սպանել այն: Կոչված ենք ՆՈւՅՆԱՆԱԼՈւ ՆՐԱՆՑ հետ:

1918թ-ի ճիշտ այս օրերին մենք հիվանդ ու հյուծված կանգնած էինք լինելության վտանգի վճռորոշ օրերի առջև և տեղի ունեցավ Սարդարապատի Հրաշքը և այդ ՀՐԱ՜ՇՔԸ վեստին լինելու է, որովհետև մենք մեր վերջին խոսքը չենք ասել անարգ թշնամուն, և այդ խոսքը լինելու է ՀԱՂԹԱԿԱՆ:

ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈ՛Ւ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ…»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ