24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանի` Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքելու մասին հայտարարությունը շոկ է առաջացրել երկրում

Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին նոր ապակայունացմանը` նշելով, որ Նիկոլ Փաշինյանը երեկ հաստատել է, որ Բաքվի հետ համաձայնագիր է նախապատրաստվում, որը վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը: Ընդդիմությունն անմիջապես բողոքի ակցիաներ է նախաձեռնել` պահանջելով զրկել վարչապետի պաշտոնակատարին նախքան ընտրությունները որևէ համաձայնագիր ստորագրելու իրավունքից: Փաստաթղթից հայտնի է դառնում, որ եթե սահմանազատման գործընթացը, այնուամենայնիվ, սկսվի, ապա որպես միջնորդ կրկին հանդես կգա ՌԴ-ն. Մոսկվան պատրաստ է Բաքվին և Երևանին խորհրդատվական օգնություն ցուցաբերելու նպատակով պատվիրակություն ձևավորել:

 

Պարբերականը նկատում է, որ կառավարության նիստին Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ պատրաստ է Ադրբեջանի հետ նոր համաձայնագիր կնքել Հայաստանի արևելյան սահմանին` Սև լճի և Վերին Շորժայի հատվածներում մոտ 600 ադրբեջանցի զինծառայողների տեղակայման ֆոնին, շոկ է առաջացրել երկրում

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանել էր Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից տարածված փաստաթուղթը, ըստ որի` Նիկոլ Փաշինյանը ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունն ապահովելու համար: ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:

Փաշինյանը կառավարության նիստի մեկնարկին գործադիրին հայտարարել էր, որ պետք է վերլուծել, թե աշխատանքային թղթերը որտեղից են նրանք ստանում:

Ինչ վերաբերում է իր գործողություններին, ապա Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ միջազգային գործընկերների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերված. «Եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածությունները իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագերլու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին, ոչ թե 99 տոկոսով, այլ 100 տոկոսով: Թուղթը չեմ հրապարակի, որովհետև աշխատանքային թուղթը հրապարակելը կոռեկտ չէ»:

Նա հավելել է, որ չի կարող հրապարակել փաստաթուղթը, քանի որ դեռևս ընթանում են աշխատանքային քննարկումներ, բանակցություններ:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը հայտարարել են, որ այս փաստաթղթի վերաբերյալ տեղեկություն չունեն: Մինչդեռ ընդդիմությունը պահանջել է անհապաղ հրապարակել փաստաթղթի տեքստը` կասկածելով, որ Փաշինյանը «սվերային գործարքի» է գնում Բաքվի հետ` դեմ գնալով ազգային շահերին:

Փորձելով հանդարտեցնել կրքերը` Փաշինյանը մանրամասնել է`ինչպիսի պայմանավորվածություններ կանող են ձեռք բերվել Բաքվի հետ:

«Կան Սովետական Ադրբեջանին պատկանած տարածքներ, որոնք գտնվում են ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ»։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

«Դեռևս 1990-ականներից կան մարտական դիրքեր, որոնք գտնվում են ՀՀ տարածքում։ Հիմա, ի վերջո, պետք է հասկանանք` ինչ ենք անում։ Սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան նշանակում է`փակել այդ թեման»,-ասել է Փաշինյանը, որը փաստացի հաստատել է համապատասխան փաստաթղթի իսկությունը, որի մասին ավելի վաղ խոսվել էր լրատվամիջոցներում և թելեգրամյան ալիքներում:

Ըստ փաստաթղթի` մինչ մայիսի 31-ը Հայաստանն ու Ադրբեջանը պետք է սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովի շրջանակում ազգային պատվիարկություններ ձևավորեն: Ենթադրվում է, որ հանձնաժողովն իր առաջին նիստը կգումարի մինչ հունիսի 30-ը. բոլոր հարցերը քննարկվելու են բացառապես քաղաքական և դիվանագիտական ուղիներով:

Երևանի հետ ներկայիս և հնարավոր ապագա հարաբերություններին նոր գնահատական է տվել Իլհամ Ալիևը` չբացառելով երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը` ընդգծելով, որ այժմ հայկական կողմը քաղաքական կամք դրևորելու անհրաժեշտություն ունի:

Աղբյուրը հիշեցնում է, որ Հայաստանն իր տարածք ադրբեջանցի զինծառայողների ներթափանցման առնչությամբ դիմել է ՀԱՊԿ-ին և Մոսկվային, սակայն ՀԱՊԿ-ն անդամ երկների ԱԳ նախարարների նիստին հասկացրել է, որ միջամտել չի պատրաստվում:

Պարբերականը նկատում է, որ նոր զինված հակամարտության սպառնալիքը մարտահրավեր է Մոսկվայի համար, որն առանցքային դերակատարում է ունեցել Արցախյան երկրորդ պատերազմի դադարեցման և նոյեմբերին եռակողմ հայտարարության ստորագրման հարցում: Հայտնի է, որ Պուտինը չորեքշաբթի առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ` ընդգծելով, որ ռուսական կողմը կշարունակի միջնորդական ջանքերը և կտրամադրի խորհրդատվական աջակցություն՝ ուղղված Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթաց սկսելու վերաբերյալ համաձայնության ձեռքբերմանը:

Լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված նոր համաձայնագրի նախագծում ասվում է, որ ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը կներգրավվեն սահմանի սահմանագծման և սահմանազատման աշխատանքներում. Ռուսաստանի Դաշնությունը «կստեղծի պատվիրակություն ՝ նրանց խորհրդատվական օգնություն ցուցաբերելու համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ