Լուկաշենկոն ու Փաշինյանը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսով քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Բելտա» գործակալությանը:
«Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ: Հաշվի առնելով Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի առաջիկա հանդիպումը՝ զրույցի ընթացքում շոշափվել է նաև իրավիճակը, որը զարգացել է վերջին մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական սահմանին», – ասվում է հաղորդագրության մեջ: