24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պեսկովը՝ Պուտինի դիրքորոշման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի հարցով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը,այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Նախագահը համոզված է, որ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, եւ այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու եւ սահմանին իրավիճակը շտկելու համար», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ