06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրանց ասած ապագան անապագա Հայաստանն է․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Սրանց ասած ապագան անապագա Հայաստանն է
 
Էս երկիրը ծախածների եւ դեռ ծախողների իշխանության ներկայացուցիչները որ իրենց ՖԲ պատերին չեն ճպպացնում «քաղաքական գործիչ» եւ իրենց էջերում լիքը էշություններ են գրում, ուզում ես, գոռալ, դուք ինչ գործիչ, դուք գործիք եք, որ օգտագործվել եւ օգտագործվում եք թուրքական հատուկ ծառայությունների կողմից․․․Եւ դեռ իրենց մեղքը, հողը հանձնելը, երկրի դարպասները ներսից բացելը, տրոյական ձի աշխատելը որոշում են ուրիշների վզով փաթաթել, ուզում ես դրանց մեկ առ մեկ ճզմել․․․․Եւ, այո, ինչպես պատերազմից եւ Արցախը կորցնելուց հետո եմ ամեն օր, ամեն ժամ ասում՝ ամոթ մեզ, որ սրանք դեռ ծպտում են, ամոթ, որ ներսի թուրքրերից մեր հայրենիքը դեռ չենք ազատագրել…Ու հիշեք, քանի ներքին թուրքը մեր երկրում է, դրսից թուրքերը ինչ ուզեն գալու են եւ վերցնեն․․․․Սրանց ասած ապագան՝ անապագա Հայաստանն է․․․
 
Երկրի դարպասները ներսից բացած նիկոլփաշինյաններ եք բոլոր դուք, որ այսօր դեռ իշխանության տարբեր աթոռներին եք բազմած եւ դեռ շարունակում եք երկիրը տալ ձեր պապաթուրքերին․․․»:
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ