01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին». Ամարաս վանքի քահանա հայր Անդրեաս

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախի խաղաղ կյանքի վերականգնմանը: Այս մասին հաղորդում են ՌԴ պաշտպանության նախարարությունից

«Ռուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի վանական համալիր: Ուխտավորները վանական համալիր են եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հրադադարի համաձայնագրի ստորագրման արդյունքում վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Արցախում ռուս խաղաղապահները պարբերաբար ապահովում են ուխտավորների անվտանգությունը, ովքեր ցանկանում են այցելել սրբավայրը:

«Մենք շնորհակալ ենք ռուս խաղաղապահներին, ովքեր ուղեկցում են մեզ: Այս օրը տոն է, և մենք բոլորս այստեղ ենք՝ աղոթելու Աստծուն»,- ասել է Ամարաս վանքի քահանա հայր Անդրեասը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ