30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մսամթերքը ներքին շուկայում չի թանկանա

Ըստ ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի տեղեկացմամբ նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող եւ վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի եւ հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում Ռուսաստանի Դաշնություն:

 Հոկտեմբերին ՍԱՊԾ-ի պետ Արմեն Հայրապետյանը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները:

ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպմանը  քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:

Առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում եւ այլն) ու համապատասխան ընթացակարգերը:

Տեսչության պետի խոսքերով՝ նախնական տվյալներով տեղական արտադրողները կարող են ամսական արտահանել 2500-3000 տոննա մսամթերք:

Արտահանման դեպքում ներքին շուկայում արդյոք մսամթերքը չի թանկանա, նա վստահեցրեց, որ թանկացում չի լինի, քանի որ հումքի 90 տոկոսից ավելին ներկրվում է Եվրոպայից, իսկ եվրոպական շուկայոմ մսամթերքի հումքի գինն էժանացել է:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ