09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարզերում տեղական հեղինակությունները չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ․ «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով իշխանական թիմի՝ մարզերից ընտրված պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում գտնվում են իրենց ընտրատարածքներում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս օրերին նրանք զբաղված են նախընտրական շտաբների և տեղում թիմեր ձևավորելու հարցերով։

Ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, իշխանական պատգամավորներին, շատ մեղմ ասած, այդքան էլ «գրկաբաց» չեն ընդունում: Քանի որ նրանք, որպես կանոն, չունեն հեղինակություն, փորձում են տեղում կապեր հաստատել տեղական հեղինակությունների հետ։

Մարզերի մեր աղբյուրները հայտնում են, որ արդեն իսկ տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ, որոնք իշխանության համար դրական հանգուցալուծում չեն ունեցել։ Տեղերում իշխանության ներկայացուցիչներին մեծամասամբ ասել են, որ ցանկություն չկա համագործակցելու, քանի որ չեն ուզում ասոցացվել այս իշխանության հետ»,-գրում է թերթը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ