24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԱԺ հատուկ նիստին ներկա չեն ԱԱԾ պետն ու Պաշտպանության նախարարը. նիստն էլ ընթանում է կիսադատարկ դահլիճում

Ազգային ժողովն այսօր հրատապ նիստ է հրավիրել՝ Սյունիքում, Գեղարքունիքում և առհասարակ հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը քննարկելու վերաբերյալ։

Նիստի օրակարգում ընդգրկվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած նախաձեռնությունը՝ սահմանամերձ գոտիներում, մասնավորապես՝ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց ձորում ստեղծված ճգնաժամային իրավիճակի, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների, սահմանների պաշտպանության և անվտանգության ապահովմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Հատուկ նիստին մասնակցում է միայն Արտգործնախարարության ներկայացուցիչը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Պաշտպանության նախարարը նիստին ներկա չեն։ Հենց այս հարցը բարձրաձայնեց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Նա «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեց, թե պետական գերատեսչությունների ղեկավարներից ո՞ւմ են հրավիրել, և նրանք ի՞նչ հիմնավորմամբ են բացակայում։

«Թե ինչ հիմնավորմամբ են բացակայում՝ տեղեկություն չունեմ, հրավիրել ենք ՊՆ-ից, ԱԱԾ-ից, նաև բոլոր այն գերատեսչություններից, որոնք պատասխանատու են։ Ուժային այն կառույցները, որոնք հիմնականում պատասխանատու են՝ հրավիրված են։ Թե ինչու տեղյակ չեն, տիկին Թովմասյան, ցավոք, տեղեկություն չունեմ»,- պատասխանեց Արման Աբովյանը։

Այնուհետև Թագուհի Թովմասյանը դիմեց դիմեց ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանին, խնդրելով պարզաբանել, թե ինչո՞ւ վերը նշված գերատեսչություններից ներկայացուցիչներ չկան։

«Տիկին Թովմասյան, ԱԺ խորհրդի նիստի ժամանակ որոշվել է դիմել Կառավարությանը և պարոն Աբովյանի կողմից ներկայացրած փաստաթղթի առնվազն երեք գերատեսչությունից, որը հնարավորություն ունի այս պահին ներկա գտնվելու։ Ինչպես նաև տվել ենք հնարավորություն, որպեսզի իրենք որոշեն, թե ով կգա, որովհետև կարևոր է, որ մարդը, ով կգա այստեղ, ինքը նաև տեղեկացված լինի, որպեսզի կարողանա մեզ տվյալներ ներկայացնի։ Չեմ բացառում, որ մեր գործընկերները հընթացս կարող են հյուրընկալվել այստեղ նիստի ընթացքում»,- նշեց ԱԺ փոխնախագահը։

Ի դեպ, այսօր տելեգրամյան ալիքները գրել էին, որ Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է, նյութին կից հրապարակել էին նաև լուսանկարներ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ