24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում. Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանի նպատակը ռազմական բախում հրահրելն է ՀՀ տարածքում: Սա լոկալ ակցիա չէ՝ մի բլուրի, մի լեռան: Դա հիմնավորող մի քանի փաստարկ կա, ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ 

Նա ընդգծեց՝ քանի որ վերլուծությունը ցույց է տվել, որ, ըստ ամենայնի, գործ ունենք ծավալուն ռազմական բախում հրահրելու հետ, որոշում է կայացվել ոչ թե լոկալ գործողությունների դիմել, այլ գործարկել ռազամքաղաքական անվտանգության մեխանիզմը:

«Լոկալ բախման տրամաբանության մեկնարկի պարկագայում հետագայում դժվար կլիներ աղմուկի մեջ հիմնավորել՝ ով որտեղ է կանգնել, ով է առաջինը կրակել, և այդպես շարունակ: Մեզ համար առաջին կարևոր խնդիրն այս համատեքստում եղել է իրավիճակի հստակ արձանագրումը և ապացուցելիությունը հիմնավորելը: Այդ պատճառով գործի է դրվել Հավաքական անվտանգության պայմանագրի վերաբերյալ երկրորդ հոդվածը», – նշեց Փաշինյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ