՛՛PR-ով պետություն չեն պահում՛՛ /վիդեո/
՛՛Սա յուրահատուկ դեպքերից մեկն է, երբ ամբողջ խորհրդարանը համաձայնում է Կառավարության քաղաքականությանը այս խնդիրների շուրջ, միևնույն ժամանակ երևի թե մենք էլ ենք ճիշտ այն առումով, որ երբեմն հնարավորություններն ու ցանկություններն իրար հետ չեն զուգակցվում՛՛,-ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառանալով Կառավարության կողմից ներկայացրած սահմանամերձ համայնքներին վերաբրող երկու օրենսդրական նախաձեռնություններին:
Հիշեցնենք, որ նախագծերով մասամբ վճարվելու են սահմանամերձ որոշ համայնքների կոմունալ ծախսերը, և գործունեությունն ազատվելու է հարկերից:
՛՛Սկիզբն է, սա վերջը չէ, հակված ենք դա շարունակել՛՛,-վստահեցրեց նա:
ԱԺ նախագահն ընդգծեց՝ իրենք ուզում են՝ շատ ավելին լինի, բայց ունեն այնքան հնարավորություն, որքան անում են:
ԱԺ նախագահն իր ելույթում անդարադարձավ նաև ոչ իշխանական քառյակի 12 կետերին և նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին.
՛՛Այ տեսեք, երկրի նախագահն ասում է, որ 12 կետերը նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես կողքերից պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք, առավել ևս ասում են խորհրդարականները:
Վերջին հաշվով Կառավարությունը պատասխանել է այդ փաստաթղթին, հիմա Կառավարությունը նորից պիտի վերանայի, դուք ինձ ասում եք՝ բերեք 100%-անոց համամասնական դարձնենք, հետո կքննարկենք՛՛,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ այդպես չի կարող լինել, քանի որ պայքարի գործիքները դրա համար չեն օգտագործվում:
Իհարկե, Գալուստ Սահակյանը հասկանում է՝ քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR-ով պետություն չեն կառուցում: Անդրադառնալով ընդդիմադիրների ահազանգերին, որ երկրում կոռուպցիա կա՝ ԱԺ նախագահը նշեց. ՛՛Իհարկե, երկրում կոռուպցիա կա, բայց մտորելու առիթ է տալիս այն հանգամանքը, որ այդ մասին խոսում են նրանք, որոնք ժամանակին իշխանության են եղել և կարողացել են ինչ-որ բան տանել:.
Այսօր էլ գաղտնիքներ գիտի, ամեն ելույթից հետո կոռուպցիայից է խոսում, կոռուպցիայի տեղերն էնպես մասնագիտորեն են նշում, որ մտածում ես, եթե փորձ չունես, որտեղի՞ց ես էդպես խոսում՛՛,-նկատում է նա:
Սահակյանը բարեկրթության կոչ է անում՝ հավելելով, որ ուրախանում է այն դեպքերից, երբ խորհրդարանի նիստերի դահլիճից դուրս էլ պատգամավորները մտերիմ հարաբերություններ են պահում.
՛՛Նստում, վեր են կենում, վերլուծում, մեկը մյուսի թասիբն է պահում, երբ միկրոֆոնները խանգարում են մեզ, եթե կորոշեք՝ խոսափողները հանենք, եթե այդպես լավ կաշխատենք՝ էդպես անենք՛՛,-եզրափակեց Գալուտ Սահակյանը: