23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթի ուժ է ձեռք բերում «թավշյա» Հայաստանում. ԱԱԾ սպաներ

«ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը» հայտարարությամբ է հանդես եկել։

«Օրեր առաջ նշել էինք, որ վերջին մեկ-երկու տարում Հայաստանում քրեածին իրավիճակը դարձել է բացառիկ տագնապահարույց, հատկապես աճել է հրազենի գործադրմամբ անձի դեմ ուղղված հանցագործությունների թիվը։ Հատկանշական է, որ այս ամենն ուղեկցվում է պետական պաշտոններում զբաղվածների ակտիվ մասնակցությամբ։ Ընդամենն օրեր առաջ էր հրազենի գործադրմամբ սպանության փորձը երևանյան հայտնի Թոխմախի գերեզմաններ կոչված մասում, որտեղ գիշերային այդ ուշ ժամին իբր թե պատահաբար հայտնվել, տուժածներին «մարդասիրական» օգնություն էին ցույց տվել Շենգավիթի ու Մալաթիա-Սեբաստիա համայնքների ղեկավարները, թեպետ սույն դեպքից օրեր առաջ ոստիկանության Շենգավիթի բաժնում ահազանգ էր գրանցվել այն մասին, որ Շենգավիթի թաղապետի ավտոմեքենայի վրա առկա են հրազենային վնասվածքներ։

Այս երկու դեպքերի միջև եղած հնարավոր կապի առկայության վերհանումը թողնենք մեր իրավապահների պրոֆեսիոնալ որակներին՝ հիշատակելով ռազբորկաների մեկ այլ դեպք։ Արդեն իսկ կա պաշտոնական լրատվություն, որը հաստատում է ս/թ մայիսի 11-ին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի և թաղապետարանի աշխատակից Արման Դավոյանի միջև եղած ծեծկտուքի փաստը։ Ավելին՝ փոխթաղապետ Արմեն Ազիզյանը ձերբակալվել է ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով /պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով/, իսկ միջադեպի մյուս մասնակիցը՝ ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով /խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծարության վնաս պատճառելով/։ Հարկ համարենք նկատել, որ ըստ հավելվող տեղեկատվության, ծեծկռուքը կրել է խմբակային բնույթ։

Ցավով պիտի նկատել, որ ռազբորկաների եղանակով հարցեր լուծելը կայուն ավանդույթի ուժ է ձեռք բերում «թավշա» Հայաստանում, մինչդեռ թվում էր, թե պիտի ականատեսը լինեինք միանգամայն հակառակի՝ հիշելով, թե իմքայլական պատգամավորները խորհրդարանում ի՜նչ խանդավառությամբ ազդարարեցին քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումը։
Դառնալով հեղափոխական ավանդույթի ուժով հաստատված քրեական մշակույթին՝ հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտ ամսին նույն Կենտրոն թաղապետարանում թաղապետ Ավետ Պողոսյանն իր մոտ է կանչել բաժնի պետերից մի քանիսին ու դարձյալ ծեծկռտուքով ավարտված ռազբորկա սարքել իր դեմ հարուցված քրեական գործի մասին լուրի արտահոսքը կազմակերպելու համար՝ դրանով իսկ փորձելով լռեցնել մարդկանց, պարտակել իրողությունը։ Տեղեկացնենք, որ Ավետ Պողոսյանի դեմ քրեական գործ է հարուցվել թաղապետարանում աշխատանքի ձևակերպված, սակայն այդպես էլ աշխատանքի չներկայացած, բայց աշխատավարձ ու պարգևավճար ստացած երկու անձի առնչությամբ։

Կենտրոն թաղապետարանում արձանագրված վերոհիշյալ երկու դրվագներով միջադեպերը խնդրո առնչությամբ գալիս են հաստատելու Երևանի քաղաքապետի անգործությունը, ինչպես նաև վկայելու, որ պետական պաշտոնները «թավշյա» երիտհեղափոխականների համար դարձել են կայուն եկամտի աղբյուր, ինչը միանգամայն օրինական հիմք է ապահովում ուսումնասիրելու մասնավորապես թաղապետական ինստիտուտում գործերի դրվածքն ու բարքերը։ 

Միաժամանակ ուզում ենք նշել, որ վերը հիշատակվածները հասարակությանը հասանելի դարձած դեպքերն են ընդամենը, մինչդեռ որքան գործեր խնամքով լռության են մատնվում, պարտակվում։ Մենք մեր պարտքն ենք համարում արատավոր երևույթների հետևողական վերհանումը՝ հասարակությանը հասանելի դարձնելով դրանց կանխմանն ու բացառմանը հասնելը», – ասված է հայտարարությունում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ