17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ասենք ոչ նիկոլին. Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի ղեկավար Կարինե Աճեմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«2018 -ի ընտրություններն անցան էյֆորիայի մեծ ալիքի զուգորդմամբ, Արցախը կանգուն էր, երկիրը դեռ քարուքանդ չէր արվել, հետևաբար մարդասպան կապիտուլյանտը ավելի հանգիստ էր իր ընտրության հարցում։
 
Այսօր իրավիճակը այլ է։ Սեփական տեղաշարժը տասնյակ թիկնապահներով նույնիսկ դժվար է ապահովել։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է շատ զգոն լինեն, այլևս այս ոչնչությունը ոչ մի բանի առջև կանգ չի առնի, ընտրական պրոցեսը իր օգտին ուղղորդելու համար։ Ամենակարևորը՝ ընդդիմադիր դաշտը միակամ պետք է լինի դավադիր կապիտուլյանտին հեռացնելու և մեր հայրենիքը փրկելու գործում։
 
Սա սովորական ընտրություն չէ, սա ընտրություն է գոյության և որպես ազգ, պետություն վերանալու ու կործանվելու միջև։
 
Ասենք ՈՉ նիկոլին»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ