07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

”Չպետք է սպասեինք, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կրծքով փակեր այդ Եվրասիական գնդացիրը”

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չճանաչեց ՀՀ նախագահի կողմից ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը: Այս որոշումը միանշանակ չընդունվեց հանրության որոշ ներկայացուցիչների կողմից: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանը քաղաքական և իրավական հիմքերով տեսակետներ հայտնեցին`ԵՊՀ   Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը և ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի’’ փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

‘’Նոյեմբերի 14-ին 15րոպեանոց նիստի արդյունքում մենք ստացանք Սահմանադրական դատարանի  որոշում, ըստ որի պայմանագիրը, ըստ որի Հայաստանը կարող է միանալ այսպես կոչված Եվրասիական միությանը`  չի հակասում Սահմանադրությանը: Ուղղակի հարկավոր է կարդալ համապատասխան հոդվածը Հայաստանի Սահմանադրության մեջ`առաջինը և երկրորդը`  որոնք ըստ 114-րդ  հոդվածի փոփոխման ենթակա չեն և նաև այն, որ Հայաստանը ինքնիշխան պետությունև և Եվրասիական  միությունում կա այսպես կոչված Եվրասիական տնտեսական հանձնաժողով, որի որոշումները պարտադրվում են Հայաստանից”,- հայտարարեց Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ փորձագետի այս որոշումը սահմանափակում է  Հայաստանի ինքնիշխանությունը և Հայաստանի անկախության պայմաններում  պարզապես հնարավոր չէ:  Մեհրաբյանի դիտարկմամբ այդ տնտեսական հանձնաժողովը` հենց ինքը Ռուսաստանն է.” Մենք  ինչ կարող ենք սսպասել առհասարակ Սահմանադրական դատարանից, երբ սա ոչ թե ՍԴ կամ դատական իշխանության խնդիր ունենք, այլ ընդհանրապես մենք ունենք`  իշխանության խնդիր: Մենք չպետք է սպասեինք, որ Սահմանադրական դատարանը Հունան Ավետիսյանի նման կրծքով փակեր այդ Եվրասիական գնդացիրը”:

Մեհրաբյանը հավելեց նաև, որ հարցը բացառապես քաղաքական է և կարող է լուծվել միայն քաղաքական հարթության վրա:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը  համաձայն չէ Ռուբեն Մեհրաբյանի հետ: Նա հարցին մոտեցավ իրավական հիմնավորմամբ. ” Մենք պետք է արձանագրենք այն իրողությունը, որ ցանկացած պետություն ուզի չուզի պետք է մասնակցի ինտեգրացիոն գործընթացներին, իսկ այդ ինտեգրացիոն գործընթացները այնքան կայծակնային տեմպերով են զարգանում, որ այդ գլոբալացման գործընթացներում պետությունները նույնիսկ չեն հասցնում իրավական առումով հարմարվել այդ երևույթներին”,-նշեց Այվազյանը:

Որպես իրավաբան, Այվազյանը պարկեշտ չի համարում ՍԴ որոշումից հետո գնահատական տալը սակայն անձնական դիտարկումներ պատրաստ է անել: Նա կարծում է, որ այս խնդրի լուծման համար պետք կայացած լիներ հանրաքվեի ինստիտուտը:

Սահմանադրության հոդվածները դիտարկելով Այվազյանը եզրահանգեց.”Սահմանադրական որևէ դրույթի խախտում չկա այս գործընթացի մեջ”:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ