05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Էշերին մեյդանում են ծեծում. Ֆարմանյանը՝ Զուրաբյանի հետ ծեծկռտուքից

”Չեմ ուզում մտածել, որ մի ապտակ պակաս է ստացել ու չեմ ուզում նաև հավատալ, որ ինչպես ժողովուրդն է ասում՝ ”էշերին մեյդանում են ծեծում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն՝ անդրադառնալով  ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությանը:

՛՛Չգիտեմ՝ ինչ է նա ի նկատի ունեցել: Եթե ի նկատի է ունեցել այն, ինչ վախեցել է արտաբերել, ապա թող ժողովրդից հարց ու փորձ անի, ինչպես ինքն է ասում ու այդ բառի բուն իմաստով երեքտառանոց անզուգական հասցեատիրոջը վայրկենապես կգտնի իր ամենաանմիջական շրջապատում: Հետո պետք չէ շատ նեղվել: Ապտակով սնված տղան առանց աստիճան չի լինի: Իր համար դեռ ամեն ինչ կորցված չէ՛՛,-հավելեց նա:

Հիշեցնենք, որ Ֆարմանյանն ու Զուրաբյանը երեկ վիճաբանել էին Ազգային ժողովում, պատճառը ՀՀԿ-ականի հայտարարությունն է եղել, թե ԲՀԿ-ն իր ընտրատարածքում գումար է բաժանել ՀԱԿ թեկնածուի համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ